Կարևորելով մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների առողջությունը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջինն է հանրապետության բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք:
«Ախտահանման կամարը»՝ շնորհիվ էթիլ սպիրտի, ջրածնի պերօքսիդի, գլիցիրինի և թորած ջրի համալիր ախտահանիչ բաղադրության և հեղուկի եռաչափ արտանետման, լիովին կանխարգելում է նոր կորոնավիրուսի բացիլների տարածումը և ապահովում սարքի միջով անցնող մարդու անվտանգ մուտքը համալսարան:
Առաջիկայում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների ժամանակաշրջանն է, և ավարտական ատեստավորման հանձնաժողովների մուտքը համալսարան անխուսափելի է, հետևաբար նման ախտահանիչ սարքի առկայությունը, պարզապես, անհրաժեշտություն էր: Համալսարանում իրականացվում են նաև անվտանգության բոլոր միջոցառումները` այցելուներին նախասրահում համալսարանի բուժաշխատողները գրանցում են, ջերմաչափում և ստուգում դիմակների ու ձեռնոցների առկայությունը, բացակայության դեպքում՝ տրամադրում:
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար
Ժասմեն ՎԻԼՅԱՆ